Փաշինյանը 12։00-ին հատուկ հայտարարություն կանի

11:37, 17 ապրիլի, 2018

Նիկոլ Փաշինյանն ու ցուցարարները Ֆրանսիայի հրապարակում են: Փաշինյանն ասաց, որ 12։00-ին հատուկ հայտարարությամբ է հանդես գալու: Նա նաև ասաց, որ Գյումրիում հազարավոր քաղաքացիներ բողոքի ակցիաներ են անում, իսկ մի շարք քաղաքներում, օրինակ՝ Մեծամորում, Չարենցավանում, Կապանում, Իջևանում, ուսանողները դասադուլ են անում: