Նիկոլ Փաշինյանյան. «Հնդկական կինո էր, սցենարի հեղինակը Սերժ Սարգսյանն էր»

10:56, 18 ապրիլի, 2018

Նիկոլ Փաշինյանը և ցուցարարները նստացույց են սկսել Մաշտոցի պողոտայում՝ օպերայի հանգույցում: Երթևեկությունը խափանված է:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ երեկ գիշերը Մաշտոց-Թումանյան խաչմերուկում տեղի ունեցած միջադեպին՝ բնորոշելով այն որպես հնդկական կինո: Փաշինյանի խոսքով՝ սցենարի հեղինակը Սերժ Սարգսյանն է, ռեժիսորը՝ ոստիկանությունը, ռեսժիսորի ասիստենտը՝ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը: