Իջևանի ավագանու անդամը միացել է «Իմ քայլը» շարժմանը

20:10, 19 ապրիլի, 2018
«Ազատ, անկախ ուսանող» վանկարկումներով սկսվեց «Իմ քայլը» և «Մերժիր Սերժին» նախաձեռնությունների հանրահավաքը:

«Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Իջևանի ավագանու անդամ  Վահե Ղալումյանը միացել է շարժմանը:

Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել փոքր համայնքների, գյուղերի ղեկավարներին միանալ համաժողովրդական պայքարին:

Տեղեկացնենք սակայն, որ այսօր հանրահավաքի մասնակիցների թիվը զգալիորեն քիչ է նախորդ օրերի հանրահավաքներից: Այսօր նաև տասնյակ ցուցարարներ բերման են ենթարկվել ոստիկանության բաժիններ: