ՀՀԿ-ն դեմ է քվեարկելու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը

20:31, 1 մայիսի, 2018

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ դեմ են քվեարկելու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը։

«Շանտաժների, ուլտիմատումների միջոցով քաղաքական որոշումներ չեն կայացվելու։ ՀՀԿ-ն որոշել է` ժողովրդական շարժման հաղթանակը ընդունել ենք, համաձայնել ենք հնչող քննադատությունների հետ, հաշվի ենք նստել ժողովրդական շարժման հետ և պատասխանել ենք վարչապետի պաշտոնից մեր կուսակցության նախագահի հրաժարականով։ Մենք դեմ ենք քվեարկելու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը»,- ասաց նա։