Հանրապետության հրապարակը` Խորհրդարանի մերժումից հետո

22:55, 1 մայիսի, 2018

Խորհրդարանը մերժեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում։ 

Հանրապետության հրապարակում հավաքված ցուցարարները սպասում էին Նիկոլ Փաշինյանին։ Մինչ այդ ելույթ ունեցան շարժման մասնակիցները, ողջույնի խոսք ասացին շոու-բիզնեսի ներկայացուցիչները։ 

Հանրապետության հրապարակում Փաշինյանը կոչ արեց վաղ առավոտից վերսկսել քաղաքացիական անհնազանդության ակցիաները, հայտարարել տոտալ դասադուլ եւ գործադուլ։​