ԱԺ նիստը չկայացավ․ չի լինի նաև ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխան

14:32, 2 մայիսի, 2018

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը քիչ առաջ հայտարարեց, որ այսօրվա հերթական նիստին գրանցվել է 33 պատգամավոր։ Բաբլոյանը հղում կատարեց ԱԺ կանոնակարգ-օրենքի 51-րդ հոդվածի չորրորդ մասին, ըստ որի՝ նիստի իրավազորությունը կարող է ապահովվել առավելագույնը չորս ժամվա ընթացքում, սակայն քանի որ անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն գրանցվել, նիստը համարվեց չկայացած։

«Կհանդիպենք վաղը՝ առավոտյան տասին», - ասաց նա՝ դիմելով նիստերի դահլիճում գտնվող մի քանի ՀՀԿ-ականներին։ Հիշեցնենք, որ նիստը չկայանալու պատճառով չի կայանա նաև ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանը։