Խորհրդարանում մեկնարկել է ՀՀԿ խմբակցության նիստը

18:14, 2 մայիսի, 2018

Այս պահին խորհրդարանում մեկնարկել է ՀՀԿ խմբակցության նիստը: Ամենայն հավանականությամբ, քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները քննարկում են վարչապետի առաջիկա ընտրություններում ՀՀԿ-ի մասնակցության ձևաչափը: Հիշեցնենք, որ արդեն հայտնի է, որ վարչապետի ընտրության հարցը քննարկվելու է մայիսի 8-ին գումարվելիք հատուկ նիստում: