ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրի և կսատարի պատգամավորների 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին

19:20, 2 մայիսի, 2018
ՀՀԿ-ն վարչապետի ընտրություններում թեկնածու չի առաջադրելու: Այս մասին ՀՀԿ խմբակցության նիստից հետո հայտարարեց խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Վերջինիս խոսքով՝ ՀՀԿ-ն սատարելու է պատգամավորների 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին: Լրագրողների հարցին՝ ստացվում է կո՞ղմ են քվեարկելու Նիկոլ Փաշինյանին, Բաղդասարյանը պատասխանեց, որ քվեարկելու են մեկ երրորդի կողմից առաջադրված թեկնածուի օգտին՝ այդպես էլ չտալով Փաշինյանի անունը:

Բաղդասարյանը կոչ արեց դադարեցնել անհնազանդության ակցիաները, փողոցների շրջափակումը և ՀՀԿ-ական պատգամավորների հասցեին վիրավորանքներ հնչեցնելը: