Խորհրդարանում սկսվել է ստորագրահավաք՝ Նիկոլ Փաշինյանի առաջադրման հարցով

11:42, 3 մայիսի, 2018

ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը սկսել է ստորագրահավաք՝ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի առաջադրման համար անհրաժեշտ պայմանն ապահովելու համար:

Հիշեցնենք, որ Հանրապետական կուսակցությունը երեկ պատրաստակամություն հայտնեց սատարել այն թեկնածուին, որին կառաջադրի խորհրդարանի պատգամավորների 1/3-ը, այսինքն՝ վարչապետի պաշտոնում առաջադրման համար անհրաժեշտ է առնվազն 35 պատգամավորի ստորագրություն: Այս պահին ստորագրել է 27 պատգամավոր: Այս մասին լրագրողներին ասաց խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: