Էմիլ Բաբայանը չընտրվեց ՍԴ անդամ

12:53, 4 մայիսի, 2018

Խորհրդարանը մերժեց նախագահ Արմեն Սարգսյանի առաջադրած Էմիլ Բաբայանի թեկնածությունը՝ ՍԴ անդամի պաշոտնում։

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ նիստին ներկայացվեց Արցախի նախագահի խորհրդական Էմիլ Բաբայանի թեկնածությունը։ «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները բոյկոտել էին քվեարկությունը։ Փակ գաղտնի քվեարկության արդյունքները ներկայացրեց ԱԺ հաշվիչ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը։

Քվեարկությանը 105 պատգամավորներից մասնակցել է 54-ը, որից 51-ը կողմ է քվեարկել, երեքը՝ դեմ։

Հիշեցնենք, որ ՍԴ անդամն ընտրվում է պատգամավորների երեք հինգերորդի ձայներով, այսինքն Բաբայանին ընտրվելու համար անհրաժեշտ էր առնվազն 63 ձայն։