Դեպի Հանրապետության հրապարակ

11:29, 8 մայիսի, 2018

Այսօր՝ ժամը 12:00-ին, մեկնարկելու է ԱԺ հատուկ նիստը, որի ընթացքում օրենսդիրը պիտի քննարկի վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանի ընտրության հարցը: Իսկ մինչ այդ հարյուրավոր քաղաքացիներ արդեն հասցրել են հավաքվել Երեւանի գլխավոր՝ Հանրապետության հրապարակում, որտեղ մեծ էկրանների վրա կարող են հետեւել նիստի ընթացքին:

Այս պահին էլ շարունակվում է քաղաքացիների հոսքը դեպի հրապարակ: Նրանց մեջ մեծ թիվ են կազմում մարզերից ժամանածները: Մարդիկ գալիս են մեքենաներով, միկրոավտոբուսներով, ավտոբուսներով: