Վարչապետը կմասնակցի ԵՏՄ նիստին

12:40, 11 մայիսի, 2018

Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց որոշում, որի համաձայն՝ փոփոխություն կատարվեց «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում։

Համաձայն որոշման տեքստի՝ փոփոխության նպատակն է ապահովել Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի կազմում վարչապետի մակարդակով ներկայացված լինելու հնարավորությունը: Հիշեցնենք, որ նախկինում այս հնարավորությունը տրված էր հանրապետության նախագահին: Նախագիծը ներկայացրեց արտաքին գործերի նախարարի պաշտոնակատր Էդվարդ Նալբանդյանը։

«Խնդրում ենք հաստատել»,- ասաց նա:

«Համարում ենք ընդունված»,- արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին ԵՏՄ նիստն է, որին մասնակցելու մասին Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել է։