Դավիթ Տոնոյանը կնշանակվի պաշտպանության նախարար

13:09, 11 մայիսի, 2018

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Դավիթ Տոնոյանը կնշանակվի պաշտպանության նախարար։

Հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանն այս պահին արտակարգ իրավիճակների նախարարի ժամանակավոր պաշտոնակատարն է: Տոնոյանը 2010-16 թվականներին եղել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալը, երբ նախարարը Սեյրան Օհանյանն էր: