Փաշինյանը՝ Մարուքյանի մասին․ «Ամեն ինչ պաշտոնո՞վ է որոշվում»

13:19, 17 մայիսի, 2018

Կառավարության նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ կենտրոնական մուտքից և սկսեց քայլել դեպի Բաղրամյան 26։ Նրան ողջունում էին քաղաքացիները, լուսանկարվում վերջինիս հետ, նամակներ փոխանցում։

Մեր հարցին, թե ինչ հարաբերություններ ունի «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, իր գործընկեր Էդմոն Մարուքյանի հետ, Փաշինյանն արձագանքեց՝ նորմալ, աշխատանքային: Մեր դիտարկմանը, նա որևէ պաշտոնում չի նշանակվել, Փաշինյանն արձագանքեց. «Ամեն ինչ պաշտոնո՞վ է որոշվում, իր կուսակցության՝ «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչն ընդգրկված է կառավարության կազմում»։

Մաշտոցի պողոտայից արդեն Փաշինյանը ճանապարհը շարունակեց մեքենայով։