Վարչապետի որոշմամբ Մովսես Հակոբյանը կազատվի ԶՈՒ շտաբի պետի պաշտոնից

11:19, 24 մայիսի, 2018

ԶՈՒ շտաբի պետ Մովսես Հակոբյանը կազատվի պաշտոնից։ Այս մասին Կառավարության նիստի սկզբում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես որոշում եմ կայացրել և դիմել եմ նախագահին` ԶՈՒ շտաբի պետի՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ ազատել պաշտոնից։ Որոշումը կայացվել է փոխադարձ համաձայնությամբ»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ մինչև օրվա վերջ կլինի նոր նշանակում, իսկ վաղը նոր շտաբի պետը կներկայացվի ԶՈՒ-ին։

Ըստ «Հետք»-ի՝ Կառավարության աղբյուրի, ԶՈՒ շտաբի պետ է նշանակվելու ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Օնիկ Գասպարյանը:

Մովսես Հակոբյանը ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնը զբաղեցնում էր 2016 թվականի հոկտեմբերի 3-ից։ 2007-2015 թվականներին եղել է ԼՂՀ պաշտպանության նախարար, 2015 թվականի հունիսի 15-ին նշանակվել է ՀՀ ԶՈՒ շտաբի պետի տեղակալ, ապա՝ շտաբի պետ։ Ունի գեներալ-գնդապետի զինվորական կոչում։