Ռուբեն Մալայանի «հեղափոխական» պաստառները ԱՕԿՍ-ի շենքում (լուսանկարներ)

23:29, 25 մայիսի, 2018

Այսօր Հայկական գորգի ազգային կենտրոնի դեռ վերանորոգվող  սրահում (ԱՕԿՍ-ի շենքի երկրորդ հարկում) բացվեց նկարիչ, գեղագիր Ռուբեն Մալայանի «հեղափոխական» պաստառների ցուցահանդեսը։

Ռուբենի հետ զրուցել ենք պաստառների ստեղծման եւ ապա ցուցահանդեսի գաղափարի մասին։ Առաջին պաստառը ստեղծվել է, երբ փակվել է առաջին փողոցը։  Հրապարակում, կենտրոնի սրճարաններում, մեքենաների բեռնախցիկների մեջ տեղադրված պաստառների մասին խոսեցին շատերը, տեղական եւ միջազգային լրատվամիջոցնեը Ռուբենին «հեղափոխության նկարիչ» անվանեցին։

«Հիմա պահն է վերապրելու, որովհետեւ իսկապես հրաշալի, սիրով լցված օրեր ենք ապրել․առաջին պաստառները կարոտում եմ՝ ամենաանկեղծ ու հուզառատ գործերն էին, որոնք պարզապես բաժանվեցին պայքարի մասնակիցներին։ Չգիտեմ՝ հիմա որտեղ են դրանք, գուցե արդեն որպես պատմության մի մասնիկ մեկի տանն են»,-ասում է Ռուբեն Մալայանը։

Ցուցահանդեսի բացման լուսանկարները՝ ստորեւ։