Լոռու մարզպետ է նշանակվելու ԲՀԿ-ական Հրանտ Մարգարյանը

10:09, 1 հունիսի, 2018

Լոռու մարզպետ է նշանակվելու ԲՀԿ-ական Հրանտ Մարգարյանը: Նման որոշում հրապարակվել է կառավարության այսօրվա նիստում:

Հրանտ Մարգարյանը Վանաձորի ավագանու անդամ է, 2016 թվականի ՏԻՄ ընտրություններում ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն: