Վայոց Ձորի մարզպետ նշանակվեց նախկին ՀՀԿ-ական Արագած Սաղաթելյանը

11:02, 1 հունիսի, 2018

Կառավարության նիստի օրակարգում հրապարակված է որոշում, ըստ որի՝ Վայոց Ձորի մարզպետ է նշանակվում Արագած Սաղաթելյանը։

Տեղեկացնենք, որ Սաղաթելյանը Վայքի նախկին քաղաքապետն է, ՀՀԿ-ական։ Մեզ հետ զրույցում ՀՀԿ կազմակերպչական հարցերի հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանն ասաց, որ Սաղաթելյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել։

Հիշեցնենք, որ Վայքի քաղաքապետի բիզնես գործունեությանը «Հետք»-ն ավելի վաղ անդրադարձել է։