ԱԳ նախարար․ «Փորձում ենք ԵՄ անդամ մեր գործընկերներին քաջալերել, որպեսզի համաձայնագրի վավերացման գործընթացն արագ ավարտին հասցվի»

18:56, 1 հունիսի, 2018

2017 թվականի պետական բյուջեի քննարկմանը ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանից հետաքրքրվեց ԵՄ-Հայաստան համաձայնագրի վավերացման գործընթացի մասին։

«Ժամանակ չեմ ունեցել կառավարության նոր ծրագրին ծանոթանալ, բայց կարծում եմ, որ կաևոր է՝ ԱԳՆ-ն ստանձնի նոր կառավարությունում այդ համաձայնագրի կատարման ընթացքի նկատմամբ որոշակի վերահսկողական գործառույթներ»,-ասաց Աշոտյանը։

ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանը շնորհակալություն հայտենց խորհրդարանին՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի արագ վավերացման համար։ «Վավերացման գործընթացը շարունակվում է, մենք փորձում ենք ԵՄ անդամ մեր գործընկեր երկրներին քաջալերել, որպեսզի գործընթացն արագ իր ավարտին հասցվի, բայց, ինչպես Դուք նշեցիք, մեր ձեռքերն ազատ են մնում այն առումով, որ ժամանակավոր կիրարկումը մեզ արդեն հնարավորություն է տալիս բավական լայն շրջանակով սկսել կիրառել այն»,- ասաց Մնացականյանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութով։