Եվրոպոլը վնասազերծել է նախկին թենիսիստների հայկական քրեական խմբավորմանը

12:15, 6 հունիսի, 2018

Եվրոպոլը վնասազերծել է նախկին թենիսիստների հայկական խմբավորմանը, որոնք ֆիքսված խաղերում խաղադրույքներ են կատարել:

13 անդամից բաղկացած քրեական խմբավորումը գործել է Բելգիայում:

Բելգիայի ոստիկանությունը 21 որոնում է իրականացրել Արևելյան Ֆլանդրիայի մի քանի համայնքներում որպես բելգիացի եւ հայ անդամների մասնակցությամբ կազմակերպված հանցախմբի գործունեության հետաքննության մաս: Բելգիայի դաշնային դատախազությունն է հետաքննությունը վարում:

Համաձայն տեղական La Libre Belgique թերթի, 13 անձ է ձերբակալվել հարցաքննության համար, և նրանց կարող են կալանավորվել: Հայտնի է դարձել, որ խմբավորումը ձևավորվել է 2014-ին և ներագրավված են եղել պրոֆեսիոնալ թենիսիստներ: Խմբավորման անդամենրը գումար են աշխատել` ֆիքսված խաղերի վրա խաղադրույքներ կատրելով:  Հետաքննությունը սկսվել է 2015-ին, երբ խաղային հանձնաժողովը բուքմեյքերներից ստացել է մի քանի հաշվետվություն, որ Բելգիայում բնակվող որոշ հայեր ներգրավված են ֆիքսված թենիսի խաղերում:

Թերթը նշում է, որ խաղադրույքները կատարվել են երկրորդային մրցաշարերում, որոնք ընդհանրապես չեն տեսագրվում, և խաղացողներն այդ պարագայում ավելի հակված են կաշառքների: Խմբի անդամները մոտավորապես նույն սոցիալական հատկանիշներն ունեն ` ոչ մի աշխատանք և ոչ մի հայտարարագրված եկամուտ:

Եվրոպոլն աջակցել է խմբի վնասազերծման գործողություններին: Հետաքննությունը միաժամանակ տարվել է Բուլղարիայում, Գերմանիայում, Նիդեռլանդներում, Սլօվակիայում, Միացյալ Նահանգներում և Ֆրանսիայում: