Աշոտ Մարտիրոսյանը` Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահ

12:35, 8 հունիսի, 2018

Կառավարության այսօրվա նիստում Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահ նշանակվեց Աշոտ Մարտիրոսյանը։ Հարցը չզեկուցվող էր։

Հիշեցնենք, որ Մարտիրոսյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2008 թվականի սեպտեմբերի 8-ից։ 2002-2008 թվականներին զբաղեցրել է բնապահպանության նախարարության աշխատակազմի միջուկային և ճառագայթային անվտանգության պետական կարգավորման տեսչության պետի պաշտոնը։ Անկուսակցական է։