Արամ Խաչատրյանը նշանակվել է Լոռու փոխմարզպետ

10:18, 16 հունիսի, 2018

Լոռու փոխմարզպետ է նշանակվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի տարածքային կառույցի ղեկավար Արամ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ Արամ Խաչատրյանը 2016 թվականի նոյեմբերի 10-ին կայացած ՏԻՄ ընտրություններում գլխավորում էր Վանաձորի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը։ Խաչատրյանը մինչ այդ ընտրությունները Վանաձորի ավագանու անդամ էր ՀԱԿ ցուցակով։ Լոռու մարզպետը ԲՀԿ-ական Հրանտ Մարգարյանն է։