Խորհրդարանը կողմ քվեարկեց Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելու միջնորդությանը

14:17, 19 հունիսի, 2018

Խորհրդարանը կողմ քվեարկեց Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելու՝ գլխավոր դատախազի միջնորդությանը։

Քվեարկության արդյունքները ներկայացրեց Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը։ 104 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 82-ը, 2 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր, 77 պատգամավոր կողմ է քվեարկել, 3-ը՝ դեմ։

«Խորհրդարանը տալիս է համաձայնություն ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդությանը»,- ասաց Գագիկ Մելիքյանը։