Ալեքսանդր Սարգսյանն ու բերման ենթարկված երեք անձինք ազատ են արձակվել

21:51, 25 հունիսի, 2018

Ալեքսանդր Սարգսյանն ու ոստիկանության Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6–րդ) վարչություն բերման ենթարկված երեք անձինք ազատ են արձակվել: Այս մասին տեղեկացանք ոստիկանության լրատվական վարչությունից: Վերջիններիս մոտ հայտնաբերված զենքերի օրինականությունը ստուգվում է:

Հիշեցնենք, որ այսօր ոստիկանությունը բերման է ենթարկել նախկին նախագահ և վարչապետ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին։ Նա կասկածվում է ապօրինի զենք կրելու մեջ։