Ճապոնիայում հրթիռը մեկնարկից անմիջապես հետո վայր է ընկել և պայթել

15:30, 1 հուլիսի, 2018

Ճապոնական մասնավոր Interstellar Technologies ընկերությունը 10-մետրանոց հրթիռի գործարկում է իրականացրել, որը մեկնարկից անմիջապես հետո վայր է ընկել և պայթել: Այս մասին հաղորդում է NHK World հեռուստաընկերությունը:

Հրթիռի գործարկումը տեղի է ունեցել Տաիկի քաղաքի մեկնարկային հրապարակից՝ տեղի ժամանակով 05:30-ին: Ընկերությունը հայտնել է, որ պայթյունի հետևանքով ոչ ոք չի տուժել:

Պայթած հրթիռը արտադրած Interstellar Technologies ընկերությունը մտադիր է դառնալ առաջին ճապոնական մասնավոր ընկերությունը, որը հրթիռներ բաց կթողի 100 կիլոմետրից ավելի բարձրությամբ: Հատկանշական է, որ ընկերության բաց թողած առաջին հրթիռը՝ նախորդ տարվա հուլիսին, կրկին անհաջողությամբ էր ավարտվել: