Նոր Կյանք համայնքում արտահերթ ընտրություններ կլինեն

18:18, 9 հուլիսի, 2018

Արարատի մարզի Նոր Կյանք համայնքում հոկտեմբերի 21-ին կլինեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ:

Նման որոշման նախագիծ հրապարակվել է Կառավարության վաղվա՝ հուլիսի 10-ի նիստի օրակարգում: Այն չզեկուցվող է:

Հիշեցնենք, որ Նոր կյանք համայնքի ղեկավարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Գարիկ Սարգսյանն էր, որը հունիսի 1-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել: Այժ նա Արարատի մարզպետն է:

Գարիկ Սարգսյանը համայնքի ղեկավար էր ընտրվել 2016 թվականի սեպտեմբերի 18-ին: