Լիլիթ Մակունցն աշխատանքային այցով Արցախում էր

19:05, 13 հուլիսի, 2018

Արցախի Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նորանշանակ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանն ու ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն այսօր ունեցած առանձնազրույցից հետո հանդես եկան համատեղ ասուլիսով՝ վերահաստատելով նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններն ու համատեղ ծրագրերի իրականացումը: Այս մասին հայտնում է Արցախի Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը: 

«Անդրադարձել ենք իրականացվելիք ծրագրերին, որոնք ներառում են մշակութային գրեթե բոլոր ոլորտները՝ սկսած պատմամշակութային ժառանգությունից, մինչև տարբեր միջոցառումների անցկացում: Կարևորել ենք հատկապես թատերարվեստի բնագավառը, և արդեն իսկ կա գաղափար, որը կյանքի կկոչվի 2019 թվականին:Նախատեսում ենք նոր ձեւաչափով հանդիսատեսին ներկայացնել Ստեփանակերտի Վ.Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի դերասաններին: Երկու հայկական հանրապետությունների մշակութային համահարթեցման նոր սկիզբ է տրվելու և մշակութային ոլորտում համագործակցությունը հասնելու է նոր մակարդակի»,- իր խոսքում նշեց Լեռնիկ Հովհաննիսյանը:
«Պատրաստակամ ենք համագործակցությունը ավելի ընդլայնելու:Սա շատ կարևոր է մշակութային կապը ամրագրելու համար՝ ևս մեկ անգամ վերահաստատելու և արժևորելու համահայկական մշակույթի դերը»:

Ասուլիսից հետո նախարարներն այցելեցին Շուշիի Նարեկացի արվեստի միություն: