Հայտնի են «Ոսկե ծիրան 2018»-ի հաղթողները

09:53, 15 հուլիսի, 2018

«Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնն հուլիսի 15-ին ամփոփեց մրցութային ծրագրերի արդյունքները: Մրցանակակիր ֆիլմերը կարող եք դիտել այսօր՝ ժամը 12։30-ից սկսած, «Մոսկվա» կինոթատրոնի Կապույտ դահլիճում։

Ստորեւ ներկայացնում ենք մրցանակակիր ֆիլմերը։

 Միջազգային խաղարկային մրցույթ

«Ոսկե ծիրան»«Հրաբուխ», ռեժիսոր՝ Ռոման Բոնդարչուկ (Ուկրաինա/ Գերմանիա)

«Արծաթե ծիրան» «Ֆորտունա», ռեժիսոր՝ Ժերմինալ Ռոո (Շվեյցարիա)

 Միջազգային վավերագրական մրցույթ

«Ոսկե ծիրան»«Հեռավոր համաստեղություն», ռեժիսոր՝ Շեւաուն Միզրահի (ԱՄՆ/ Թուրքիա/ Նիդերլանդներ)

«Արծաթե ծիրան» «Կհանդիպենք վաղը, եթե Աստված տա», ռեժիսոր՝ Այնարա Վերա (Իսպանիա)

 Ժյուրիի հատուկ հիշատակում

«Հստակ աշխարհ», ռեժիսոր՝ Վախթանգ Կունցեւ-Գաբաշվիլի (Վրաստան)

 Հայկական համայնապատկեր հատուկ ծրագիր

Հայաստաանի ազգային կինոակադեմիայի մրցանակը «Հայկական համայնապատկեր» ծրագրի լավագույն ֆիլմին «Եվա», ռեժիսոր՝ Անահիտ Աբադ (Հայաստան/ Իրան)

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության մրցանակը «Հայկական համայնապատկեր» լավագույն դեբյուտային ֆիլմին «Քամու հետ», ռեժիսոր՝ Արթուր Սահակյան (Հայաստան)

Հրանտ Մաթեւոսյանի մրցանակ լավագույն սցենարի համար «Մայրամուտի բեռնատարը», ռեժիսոր Աբուֆազլ Սաֆարի (Իրան/ Գերմանիա)

Սոս Սարգսյանի մրցանակ լավագույն դերակատարման համար Շանթ Հովհաննիսյան, «Եվա», ռեժիսոր՝ Անահիտ Աբադ (Հայաստան/ Իրան)

AAFCCJ մրցանակը «Հայկական համայնապատկեր» ծրագրի լավագույն սփյուռքահայ կինոգործիչ․ Առնո Խայաջանյան, «Մենք ենք, մեր սարերը​»​ (Ֆրանսիա/ Հայաստան)

FIPRESCI ժյուրիի մրցանակ

«Դեդե», ռեժիսոր՝ Մարիամ Խաչվանի (Վրաստան/ Քաթար) 

ՊԱՏՎԱՎՈՐ ՈՍԿԵ ԾԻՐԱՆ․ Հասմիկ Պապյան

«ՓԱՐԱՋԱՆՈՎՅԱՆ ԹԱԼԵՐ» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԻՆՈՅՈՒՄ ՎԱՍՏԱԿԻ ՀԱՄԱՐ. Ջանֆրանկո Ռոզի

«ՓԱՐԱՋԱՆՈՎՅԱՆ ԹԱԼԵՐ» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԻՆՈՅՈՒՄ ՎԱՍՏԱԿԻ ՀԱՄԱՐ․  Ասղար Ֆարհադի (Իրան)