Նարեկ Ղահրամանյանը նշանակվել է Կապանի քաղաքապետի պաշտոնակատար

08:44, 18 հուլիսի, 2018

Նարեկ Ղահրամանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հուլիսի 16-ի որոշմամբ նշանակվել է Կապանի քաղաքապետի պաշտոնակատար:

««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ Նարեկ Ղահրամանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- գրված է որոշման տեքստում:

«Ակնկալում եմ բոլոր կապանցիների աջակցությունը երկրում դրական փոփոխությունները մեր համայնք բերելու գործում»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրել է մասնագիտությամբ երկրաբան Նարեկ Ղահրամանյանը:

լուսանկարը՝ facebook.com