Յուրի Խաչատուրովը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը

15:15, 27 հուլիսի, 2018

Այս պահին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայր եկավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, ՊՆ նախկին տեղակալ Յուրի Խաչատուրովը։

Հիշեցնենք, որ ժամեր առաջ ՀՔԾ-ն հաղորդագրություն տարածեց, համաձայն որի՝ «Մարտի 1-ի» գործով նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին կետով, որից հետո քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար։

Յուրի Խաչատուրովն ասաց, որ առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Լուսանկարը` արխիվային