ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու Հադրութի շրջանի հյուսիս-արևմտյան ուղղությամբ

11:36, 1 օգոստոսի, 2018

Օգոստոսի 2-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Հադրութի շրջանի  հյուսիս-արևելյան ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ լրատվական ծառայությունը:

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնական Գենադիե Պետրիկան (Մոլդովա)։

«Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը»,- նշված է ԱԳՆ տարածած մամուլի հաղորդագրության մեջ։