Նաիրա Զոհրաբյանը կգլխավորի ԲՀԿ Երևանի ավագանու նախընտրական ցուցակը

16:37, 2 օգոստոսի, 2018

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ քաղաքական խորհրդի քարտուղար Նաիրա Զոհրաբյանը կգլխավորի ԲՀԿ Երևանի ավագանու նախընտրական ցուցակը, եռյակում կլինեն Պետրոս Ղազարյանը և Արման Աբովյանը։

Այս մասին իր ֆեյսբուք էջում հայտնել է ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանը։