Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 250 անգամ

12:25, 4 օգոստոսի, 2018

Հուլիսի 29-ից օգոստոսի 4-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց: Այս մասին հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«ՊԲ-ի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը»,- ասվում է Արցախի ՊՆ հաղորդագրությունում: