5 մեդալ՝ մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում

12:20, 6 օգոստոսի, 2018

Հռոմում ավարտված մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը նվաճել է 5 մեդալ՝ 3 ոսկե և 2 բրոնզե:

Ինչպես տեղեկացնում է սպրոտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, Եվրոպայի չեմպիոններ են դարձել 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը, 61 կգ քաշային Վազգեն Թևանյանը և 125կգ քաշային Հովհաննես Մաղաքյանը: Բրոնզե մեդալակիրներ են դարձել 65 կգ քաշային Գեղամ Գալստյանն ու 70 կգ քաշային Արման Անդրիասյանը:

Ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ հավաքականը թիմային հաշվարկում գրավել է 3-րդ տեղը:

Այսօր՝ ժամը 23.50-ին, հավաքականը Հռոմից կժամանի Երևան: