Նաիրիտ գործարանի 116 աշխատակիցների աշխատավարձերի վճարման գործընթացը շարունակվում է. փոխվարչապետ

16:52, 7 օգոստոսի, 2018

Փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հայտնել է, որ Նաիրիտ գործարանի 116 աշխատակիցների չվճարված աշխատավարձերի վճարման գործընթացը շարունակվում է։

«Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ Նաիրիտի տեխնիկական անվտանգությունը հոգացող 116 աշխատակիցների՝ 2018-ի հունվարի 1-ից չվճարված աշխատավարձերի վճարման գործընթացը շարունակվում է։

Այս պահին արդեն վճարվել է 5 ամսվա աշխատավարձ՝ շուրջ 55 մլն դրամ։ Միաժամանակ հաշվարկվում են նաև ուշացման համար վճարվելիք տոկոսագումարները։

Շնորհակալություն եմ հայտնում այդ աշխատակիցներին՝ խնդիրը բարձրացնելու, ինչպես նաև արտակարգ իրավիճակների և ֆինանսների նախարարներին՝ խնդիրը լուծելու ուղղությամբ իրենց ջանքերի համար»,- գրել է Միրզոյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։

լուսանկարը՝ Արարատ Միրզոյանի էջից, facebook.com