Պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա

10:34, 11 օգոստոսի, 2018

Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա, որտեղ այսօր ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը մասնակցելու է մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում «Տանկային բիաթլոն» մրցման եզրափակիչ փուլի, ինչպես նաև «Միջազգային բանակային խաղեր-2018» մրցախաղերի հանդիսավոր փակման արարողության միջոցառումներին: