Բակո Սահակյանն ընդունել է ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին:

10:41, 11 օգոստոսի, 2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 10-ին ընդունել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին:

Ըստ նախագահի պաշտոնական կայքի՝ հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ ԱԱԾ տնօրեն Սամվել Շահրամանյանը, քննարկվել են անվտանգության ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: