Նախիջևանի ուղղությամբ ադրբեջանական սադրանքներին հայկական զինված ուժերը պատասխանել են կրակով

12:44, 13 օգոստոսի, 2018

Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ Նախիջևանի ուղղությամբ ադրբեջանական սադրանքներին հայկական Զինված ուժերը երեկ պատասխանել են կրակով։

«Արդյունքում չենք բացառում ադրբեջանական զինուժի որևէ կորուստ»,- նշել է Ա. Հովհաննիսյանը։