Օլեգ Եսայանը հետ է կանչվել Բելառուսի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից

14:29, 15 օգոստոսի, 2018

Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմը տեղեկացնում է, որ, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի առաջարկությունը, Օլեգ Եսայանը հետ է կանչվել Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Վարչապետի առաջարկությամբ՝ դեսպան է նշանակվել Արմեն Ղևոնդյանը (նստավայրը՝ Մինսկ):

լուսանկարում՝ Օլեգ Եսայանը, աղբյուրը՝ armedia.am