Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին

13:15, 18 օգոստոսի, 2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին: 

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Այս մասին տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքը։