Ռոբերտ Քոչարյանի առանձնատանն ու գրասենյակում խուզարկություն է արվել. ՀՔԾ-ն հաստատում է

13:58, 20 օգոստոսի, 2018

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատանն ու գրասենյակում խուզարկություն է իրականացվել: Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան հայտնեցին Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից:

Թե խուզարկությամբ բնակարանից ինչ է հայտնաբերվել, ՀՔԾ-ից չեն մանրամասնում:

Նշենք, որ թեև խուզարկության վերաբերյալ տեղեկությունը նոր է տարածվել, խուզարկությունն ավելի վաղ՝ նախքան Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ առաջին ատյանի դատարան միջնորդություն ներկայացնելն է արվել:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: Առաջին ատյանի դատարանը նրան կալանավորելու վերաբերյալ որոշում էր կայացրել, սակայն վերաքննիչ դատարանը անձեռնմխելիության հիմքով նրան ազատ է արձակել: