Դատախազությունը կբողոքարկի Քոչարյանի ազատ արձակումը

15:00, 20 օգոստոսի, 2018

Դատախազությունը բողոք կներկայացնի Վճռաբեկ դատարան, այս մասին  «Հետք»-ի հետ զրույցում հայտնեցին դատախազության լրատվական ծառայությունից: Բողոքը կներկայացվի մինչև աշխատանքային օրվա ավարտը:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը` Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, ազատ արձակեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին` բեկանելով առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը` հաշվի առնելով, որ նախագահն անձեռնմխելի է:

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հուլիսի 26-ին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով՝ սահմանադրական կարգը տապալելու համար։