Րաֆֆի Հովհաննիսյանը` Երեւանի քաղաքապետի թեկնածու

18:27, 20 օգոստոսի, 2018

«Ժառանգություն» կուսակցության վարչությունն այսօր որոշել է մայրաքաղաքի ավագանու՝ սեպտեմբերի 23-ին նշանակված արտահերթ ընտրություններում Երեւանի քաղաքապետի թեկնածու հաստատել «Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանին:

Կուսակցության ներկայիս նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, ով կղեկավարի քարոզարշավը, եւ քաղաքացիական իրավունքի պաշտպան Հովսեփ Խուրշուդյանը կգլխավորեն ավագանու թեկնածուների ցուցակը:

Ներառված կլինեն նաեւ ավագանու ավելի քան 50 թեկնածուներ՝ մասնագիտական, մտավորական, կանանց եւ երիտասարդական շրջանակների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: