Աշխատանքային այց

12:24, 26 օգոստոսի, 2018

Հերթական աշխատանքային այցով Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ օգոստոսի 26-ին այցելել է ՊԲ շտաբ:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ հանդիպման ընթացքում Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ներկայացրել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրությունն ու բանակաշինության ոլորտում իրականացվող գործընթացների համալիրը:

Հանդիպմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը: