Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է գյուղմթերքի գներին

13:18, 27 օգոստոսի, 2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Գումի» շուկա: Այցը ուղիղ հեռարձակումը տեղադրվել է վարչապետի՝ Facebook սոցիալական ցանցի էջում:

«Եկել եմ գումի շուկա, տեսնելու թե ինչ է կատարվում գյուղմթերքի գների հետ»,- գրել է Փաշինյանը Facebook-ում: