Սևանա լճից 210 մլն խորանարդ մետր ջուր բաց թողնելու օրինագիծն ընդունվեց

15:59, 29 օգոստոսի, 2018

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունեց Սևանա լճից մինչ 210 մլն խորանարդ մետր ջուր բաց թողնելու օրենքի նախագիծը։ Օրինագծին կողմ քվեարկեց 80, իսկ դեմ՝ 1 պատգամավոր:

Հիշեցնենք, որ երեկ օրենսդիրը առաջին ընթերցմամբ կրկին կողմ էր քվեարկել այս օրինագծին։

Նշենք, որ կառավարությունը հինգշաբթի հաստատեց Սևանա լճից  այս տարի ոռոգման նպատակով մինչ 210 մլն խորանարդ մետր ջուր բաց թողնելու որոշման նախագիծը։ Դրանով առաջարկվում էր Սևանից նախկինում նախատեսված 170 մլն խորանարդ մետր ջրի փոխարեն, բաց թողնել 40 մլն խորանարդ մետր ավել ջուր։

Երեկ մի խումբ բնապահպաններ բողոքի ակցիա էին իրականացնում Ազգային ժողովի դարպասների դիմաց՝ պատգամավորներից պահանջելով դեմ քվեարկել մինչ 210 մլն խորանարդ մետր ջուր բաց թողնելու օրենքի նախագծին։

«S.O.S Սևան» նախաձեռնությունը ևս վարչապետին ուղղված խնդրանք-նամակ էր հրապարակել՝ հորդորելով ԱԺ-ից հետ կանչել Սևանա լճից հավելյալ ջրառի մասին օրինագիծը։