«Գնթունիք»-ը տուգանվել է․ ընկերությունը կվճարի շուրջ 4 միլիոն դրամ լրացուցիչ հարկ

14:24, 30 օգոստոսի, 2018

Պետական եկամուտների կոմիտեն Ապարանի քաղաքապետին պատկանող «Գնթունիք» ընկերությունում իրականացրել է համալիր ստուգում, ինչից հետո ՍՊԸ-ին առաջադրվել է շուրջ 4 միլիոն դրամ լրացուցիչ հարկային պարտավորություն: Ստուգումը, ըստ ՊԵԿ-ի հաղորդագրության, կատարվել է «Հետք»- ում հրապարակված հոդվածից հետո:

Հիշեցնենք, ավելի վաղ գրել էինք, որ Ապարանում գործող «Գնթունիք» սուպերմարկետը հաճախորդներին տրամադրում է անօրինական ՀԴՄ կտրոններ, ինչի արդյունքում չի արձանագրվում ընկերության վճարելիք հարկերի իրական չափը:

ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ «Գնթունիք» ապրանքային նշանի անվան տակ այժմ գործունեություն են իրականացնում հինգ տարբեր հարկ վճարողներ, որոնցից երեքի մոտ նախկինում հայտնաբերվել են հարկային խախտումներ: Ներկայացնում ենք ՊԵԿ-ի պատասխանն ամբողջությամբ:

Թե ինչ է փոխել այս ստուգումը «Գնթունիք»-ի գործունեության մեջ, կանդրադառնանք առաջիկայում:

«Ի պատասխան Ձեր հարցման` տեղեկացնում ենք, որ «Գնթունիկ» սպառման ապրանքային նշանի անվան տակ գործունեություն են իրականացնում հետևյալ հարկ վճարողները.

Հ/Հ

ՀՎՀՀ

Անվանումը

Իրավական տեսակը

Գործունեության հասցեն

1.

05203536

«Գնթունիկ»

ՍՊԸ

Ապարան,Բաղրամյան 26

Ապարան,Բաղրամյան 49

2.

55808699

Մնացական Եղիազարյան

 

Անհատ ձեռնարկատեր

 

Ապարան,Բաղրամյան 47

Ապարան, Բաղրամյան 35

3.

55812953

Անահիտ Մնացականյան

Անհատ ձեռնարկատեր

 

Ապարան,Բաղրամյան 34 -4

4.

00149198

«Գրին Պալմա»

ՍՊԸ

ԵՐԵՎԱՆ ԴԱՎԹԱՇԵՆ, Միկոյան 2/1

5.

57323962

Նարեկ Միքայելյան

Անհատ ձեռնարկատեր

 

ԵՐԵՎԱՆ ԴԱՎԹԱՇԵՆ Միկոյան 2/1


1.  «Հետք» թերթում 16.07.2018թ. հրապարակված հոդվածից հետո «Գնթունիկ» ՍՊ ընկերությունում իրականացվել է համալիր հարկային ստուգում, որի արդյունքում 06.08.2018թ. կազմվել է թիվ 3000471 ստուգման ակտը, որով ընկերությանը առաջադրվել է, ընդհանուր առմամբ, 4 381 351 դրամ լրացուցիչ հարկային պարտավորություն: Մասնավորապես ստուգմամբ պարզվել է հետևյալը.

Միաժամանակ հայտնում ենք, որ ստուգմանը նախորդող մեկ տարվա ընթացքում արձանագրվել է ՀԴՄ կանոնների խախտում՝ 07.12.2017թ. 300 000 դրամ և վերջին բյուջեի ստուգում կատարվել է 25.07.2016թ., որի արդյունքում առաջադրվել է 1 129 711 դրամ լրացուցիչ պարտավորություն:

2. Անհատ ձեռնարկատեր Մնացական Եղիազարյանի /ՀՎՀՀ 55808699/ մոտ իրականացված հսկողական աշխատանքների արդյունքում 09.06.2017թ. կազմվել է թիվ 1110832 ստուգման ակտը/ՀԴՄ կիրառման ճշտություն և չգրանցված աշխատող/, որով անհատ ձեռնարկատիրոջն առաջադրվել է լրացուցիչ վճարման՝ 270 000  դրամ գումար, որից  ՀԴՄ տուգանք՝ 150.000 դրամ և եկամտային հարկ՝ 120.000 դրամ: Ներկա պահին տնտեսվարող սուբյեկտի մոտ իրականացվում են հսկողական աշխատանքներ:

 3. Անհատ ձեռնարկատեր Անահիտ Մնացականյանի /ՀՎՀՀ 55812953/ մոտ վերջին մեկ տարվա ընթացքում իրականացված հսկողական աշխատանքների արդյունքում կազմվել են՝ 06.04.2018թ.թիվ 4100068 ստուգման ակտը /ՀԴՄ կիրառման ճշտություն/, որի արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել, 08.12.2017թ. թիվ 2138814 ստուգման ակտը/ՀԴՄ կիրառման ճշտություն/, որի արդյունքում առաջադրվել է լրացուցիչ վճարման՝ 150 000 դրամ գումար, 22.08.2017թ. կամերալ ուսումնասիրության հիման վրա ՓՀՎ ՀՏ-Վարչության կողմից 22.08.2017թ. կազմվել է թիվ  7170109 ստուգման ակտը/ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1.1 կետի պահանջների խախտում/, որի արդյունքում առաջադրվել է 182.66 ՀՀ դրամի լրացուցիչ պարտավորություն: Ներկա պահին տնտեսվարող սուբյեկտի մոտ իրականացվում են հսկողական աշխատանքներ:

4. Անհատ ձեռնարկատեր Նարեկ Միքայելյանի /ՀՎՀՀ 57323962/ մոտ ներկա պահին իրականացվում են հսկողական աշխատանքներ»:

Նշենք, որ ՊԵԿ-ի հաղորդագրության մեջ ընկերությանն առաջադրված լրացուցիչ հարկային պարտավորության ընդհանուր չափը տարբերվում է ներկայացված առանձին կետերի հանրագումարից, որը կազմում է մոտ 4 միլիոն 900 հազար դրամ։ ՊԵԿ-ից, որպես պարզաբանում, մեզ տեղեկացրին, որ իրականում ընկերությանն առաջադրվել է մոտ 4 միլիոն 900 հազար դրամի լրացուցիչ հարկային պարատավորություն (ներառյալ տուգանքները), սակայն ընդհանուր գումարը ներկայացվել է մոտ 4 միլիոն 300 հազար, քանի որ հենց այդքան գումար է մտնելու պետբյուջե, իսկ շուրջ տասը տոկոսը ուղղվում է ՊԵԿ-ի արտաբյուջետային ֆոնդ: 

առաջին լուսանկարը՝ Արթուր Ավագյանի, աղբյուրը՝ ֆեյսբուք