Վթարի հետևանքով մահացել է ՊՆ մեկ սպա, երկուսը հոսպիտալացվել են

19:48, 31 օգոստոսի, 2018

Օգոստոսի 30-ի լույս 31-ի գիշերը Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է ՊՆ մեկ սպա, երկուսը հոսպիտալացվել են: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Վիրավոր սպաները հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ: