Դավիթ Տոնոյանը հանդիպել է շրջանավարտների հետ

18:07, 1 սեպտեմբերի, 2018

Սեպտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է միջպետական ռազմակրթական համագործակցության շրջանակում արտերկրի ռազմաուսումնական հաստատություններում վերապատրաստում անցած, ինչպես նաև ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի շրջանավարտ սպաների հետ: Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջանավարտներին խորհրդանշանական սպայական դաշույններ է հանձնել և հաջողություն մաղթել հետագա ծառայության ընթացքում:

Դավիթ Տոնոյանը պատասխանել է նաև սպաներին հետաքրքրող հարցերի լայն շրջանակի: