Նախագահը հյուրընկալել է Ատոմ Էգոյանին եւ Արսինե Խանջյանին

19:36, 7 սեպտեմբերի, 2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է կանադահայ հայտնի կինոռեժիսոր Ատոմ Էգոյանին եւ նրա տիկնոջը՝ դերասանուհի Արսինե Խանջյանին:

Նախագահի իպաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Արմեն Սարգսյանը շնորհավորել է նրանց՝ Հայաստանի Հանրապետության անձնագիր ստանալու առթիվ եւ համոզմունք հայտնել, որ հայրենիքի հետ նրանց կապը կշարունակի մնալ սերտ եւ ամուր: